Ռուս գործարարի պատկանող Queen Anna սուպերզբոսանավը այրվել է թուրքական Ֆեթհիե առողջավայրի նավահանգստում կայանելիս՝ հայտնում է The Daily Mail-ը։
27 մետրանոց զբոսանավում հրդեհը բռնկվել է ուժգին անձրևի ժամանակ։ Կրակն արագորեն տարածվել է ամողջ զբոսանավում։ Հարակից երկու զբոսանավերը փոքր-ինչ վնասվել են։
Հրդեհից տուժել է զբոսանավի կապիտան Վլադիմիր Լոպատան. նա շնչուղիների վնասվածքներով հոսպիտալացվել է։ Բռնկման պատճառները պարզվում են։
5.7 մլն դոլար արժողությամբ զբոսանավը կառուցվել է 2009 թվականին ապակեպլաստիկայից և կարող է տեղավորել 8 VIP-ուղևորի։ Զբոսանավի տիրոջ մասին հայտնի է միայն, որ նա ՌԴ քաղաքացի է։
Սա տարեսկզբից արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է Թուրքիայում։ Հունվարի 4-ին Մարմարիսի նավահանգստում փոթորկի ժամանակ հրկիզվել էին The One և Al Jadaf Barbie սուպերզբոսանավերը։









































