Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ գործընկերների օտարացում չի զգում միգրացիոն քաղաքականության վերաբերյալ տարաձայնությունների ֆոնին, գրում է RIA Novosti-ն:
«Ես նման տպավորություն չունեմ: Ոչ թե կոնկրետ հիմա, այլ ընդհանուր առմամբ»,- ասել է կանցլերը` ըստ Բեռլինում գերմանաթուրքական միջկառավարական բանակցությունների:
Մերկելը կրկնել է, որ վստահ է Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամը համատեղ լուծելու անհրաժեշտության մեջ:
«Եվրամիությունում մենք շահագրգռված ենք պահպանել Շենգենյան տարածությունը գործող իրավիճակում: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր պետության առանձին որոշում մեզ առանձնապես չի օգնի, մեզ ընդհանուր եվրոպական մոտեցում է անհրաժեշտ»,- հայտարարել է Մերկելը:









































