ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է As I Lay Dying մեթալ-խմբի ղեկավարին սեփական կնոջ սպանությունը ծրագրելու պատճառով՝ հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով Սան Դիեգո քաղաքի շրջանային շերիֆի դեպարտամենտի հայտարարությանը:
Դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ 32-ամյա Թիմ Լամբեզիսը փորձել է իրենից առանձին ապրող կնոջը սպանել: Հետաքննության մանրամասները դեռ չեն հաղորդվում:
Դեռ Լամբեզիսը մեկնաբանություն չի տվել կատարվածի վերաբերյալ, հայտնի չէ՝ արդոք երաժիշտը վարձե՞լ է փաստաբանի:
Համաձայն As I Lay Dying խմբի կայքի՝ խումբը ԱՄՆ շրջագայություն էր պլանավորել. այն պետք է տեղի ունենար ավելի ուշ՝ այս ամիս:
As I Lay Dying խումբը հիմնադրվել է 2000թ. Սան Դիեգո քաղաքում: Խումբը թողարկել է 8 ալբոմ, որոնցից մեկը 2007թ. հասել էր Billboard չարտի ութերորդ հորիզոնականին Nothing Left կոմպոզիցիայով:










































