Հաղորդագրությունների ակնթարթային փոխանակումը «սպանում է» չափազանց դանդաղ sms-ը՝ գրում է The Daily Express-ը:
Հոդվածում ասվում է, որ ընդամենը մի քանի տարի առաջ կարճ հաղորդագրությունների փոխանցման համակարգը անբաժանելի էր բջջային հեռախոսներից ու լայն տարածում ուներ: Այսպես. 2002թ. ամբողջ աշխարհում տարածվել է ավելի քան 250 մլրդ sms-հաղորդագրություն:
Վերջին շրջանում սմարթֆոնների նկատմամբ մեծ պահանջարկը փոխել է իրավիճակը: Հոդվածագրի խոսքով՝ փոխվել են եղանակները, որոնց շնորհիվ մարդիկ շփվում են: Մասնավորապես, հեշտ է դարձել կապի մեջ գտնվելը, օնլայն խոսելը, տեղեկատվությամբ կիսվելը:
Նման փոփոխությունները սահմանափակել են հասարակ տեքստային հաղորդագրությունները՝ կարծում է պարբերականը:








































