Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Բաժանվում են վերջին փշրանքները

Հայաստանում բաժանում են հանրային ռեսուրսների վերջին փշրանքները: Յուրաքանչյուր իշխանական կոալիցիա Հայաստանում նշանակում է հանրային և պետական ռեսուրսների բաժանում և վերաբաժանում՝ և՛ բիզնես քվոտաների, և՛ պետական լծակների տեսքով: Հերթականը բաժին է ընկել մի ժամանակահատվածի, երբ պետությունը կանգնած է ահռելի տնտեսական մարտահրավերների առաջ, դրան զուգահեռ երկու տասնամյակի ընթացքում լինելով առավելագույնս դատարկված:

Այդ իրավիճակում հայտնված որևէ պետությունից պահանջվում է այնպիսի էլիտա, որը ոչ թե կփորձի վերաբաժանել եղած քիչ ռեսուրսները, այլ դրանք վերադարձնել հասարակությանը: Այսինքն՝ Հայաստանում իշխանական կոալիցիայի փոխարեն պետք է լիներ լիովին այլ պրոցես, որի հիմքում, առանցքում պետք է լիներ հանրային ունեցվածքի վերադարձ հասարակությանը: Այստեղ իրավիճակը պետք չէ պատկերացնել պարզունակ մոտեցումներով կամ կուլակաթափության ռադիկալ դրսևորումներով: Խոսքը հանրային և պետական կյանքի ոլորտներում պաշտպանված, պետությամբ երաշխավորված արդարացի մրցակցության գաղափարի ներդրման մասին է, որը, բնականաբար, պետք է ուղեկցվի օրինակներով:

Այդ օրինակները կարող են լինել փոքր, խոսքը կարող է լինել ավելի շատ, ավելի մեծ, սակայն կարևորը, որ լինեն թե՛ իրական օրինակներ, թե ՛անկեղծ խոսք: Խոսքի հանդեպ օրինակների անհամեմատ փոքրությունն ու քչությունը խնդիր չէ, կամ խնդիր է, որը շատ արագորեն կլուծվի ինքնաբերաբար՝ իշխանության այդ նախաձեռնության հանրային աջակցության արդյունքում: Լսելով գաղափարը, տեսնելով դրան ուղղված փոքր օրինակները և համոզվելով անկեղծության հարցում՝ հասարակությունը կսկսի հավատալ բանավոր խոսքին, գաղափարին, դառնալ դրա սոցիալական հենքը, հետևաբար ուժը: Եվ որքան մեծանա այդ ուժը, այնքան խոսքը կսկսի տեղը զիջել օրինակներին, որքան շատ մարդ հավատա խոսքի ուժին, այդքան ավելին կլինեն դրանից բխող գործնական օրինակները, կառաջանա օրինակները մեծացնելու և շատացնելու, Հայաստանում ամբողջ կյանքը արդարացի և օրենքով պաշտպանված մրցակցային դաշտ բերելու, մրցակցային միջավայր ձևավորելու ավելի ու ավելի մեծ հնարավորություն: Որևէ մեկին կուլակաթափ անելու կարիք չի էլ առաջանա, քանի որ հասարակությունն ինքը կսկսի ստեղծել:

Այսինքն՝ Հայաստանում առկա մի շարք սոցիալական, քաղաքական, իշխանական իրողությունների, համակարգային առանձնահատկությունների համատեքստում, հանրային և պետական ունեցվածքի վերադարձի գործում առաջնայինը ոչ թե խլված նյութականը, այլ նյութականը ստեղծելու կամ պահպանելու հնարավորությունը վերադարձնելու կարևորությունն է: Որևէ մեկից որևէ բան խլել ու աղքատներին բաժանել, ազգայնացնել և այդ կարգի այլ գործողությունների ենթարկել պետք չէ: Պետք է հասարակությանը վերադարձնել ստեղծելու, ստեղծածը պահպանելու օրինական հնարավորությունը: Դա արդեն իսկ բավարար կլինի, որպեսզի հանրային համակեցությունը բավական արագ տեմպով վերադառնա մի իրավիճակի, երբ աստիճանաբար կսկսի վերականգնվել հանրայինի և անձնականի խախտված կամ գերխախտված բալանսը: Ընդ որում՝ ոչ միայն զուտ թվաբանական կամ վիճակագրական իմաստով, այլ նաև, այսպես ասած, աշխատանքային արդյունքի արդարացիության:

Այսինքն՝ բևեռացվածության խնդիրը այն չէ միայն, որ մի տեղ շատ-շատ է գնում՝ գնում է, մեծ հաշվով, բոլորին պատկանողը, այլ նաև այն, որ գնում է անարդարացիորեն, այսինքն՝ անաշխատ ճանապարհով: Հայաստանի այդ պետական անհրաժեշտության պարագայում, իշխանությունը ոչ թե գնում է հանրայինը հանրությանը, պետականը պետությանը վերադարձնելու, այլ խլվածը, յուրացվածը վերաբաժանելու ճանապարհով: Մեծ հաշվով, տեղի է ունենում նույնը, պարզապես զուտ համակարգի շրջանակում: Այսինքն՝ կատարվում է «արդարացի վերաբաշխում», սակայն համակարգի ներսում: Այդ վերաբաշխման նպատակը պարզ է:

Հայաստանը կանգնել է ահռելի տնտեսական մարտահրավերների առաջ, դիմադրունակությունից գրեթե զուրկ, քանի որ այդ մարտահրավերներին դիմադրել հնարավոր է միայն օրինականության և արդարության ներքին միջավայրի կամ արտաքին օգնության շնորհիվ: Արտաքին օգնությունն այնքան է, որ թույլ չտա ցնցումներ: Բայց դա, իհարկե, քիչ է, որովհետև ցնցման բացակայությունը դեռ զարգացում և աճ չէ: Ի վերջո, հնարավոր է առանց ցնցումների գլորվել, անգամ հանգիստ սահել անդունդը:

Եթե այս անգամ իշխանությունն ինքն իր մեջ բաժանում է վերջին փշրանքները, ինչի վկայությունն էլ այն է, որ այդ բաժանումը հենց մեկնարկին արդեն արժանանում է ներքին բավական լուրջ դժգոհությունների, ապա եթե չլինի զարգացում, գոնե որոշակի ծավալով, ապա հաջորդ անգամ արդեն փշրանքներ էլ չեն լինի, որ բաժանեն, և այդ դեպքում ո՞վ պետք է բաժանի միմյանց բախվող «էլիտար» խմբավորումներին: Ու որպեսզի այդ սպառնալիքը եթե չվերանա, ապա գոնե հնարավորինս հեռանա, տեղի է ունենում յուրացվածի հերթական վերաբաժանումը: Այդ ռեսուրսները տնտեսա-քաղաքական խմբավորումների միջև վերաբաշխելու նպատակը իշխանական համակարգի, այսպես ասած, արտադրողականության աճ ապահովելն է:

Այսինքն՝ ռեսուրսները հիմնականում դրվում են այն խմբավորումների տնօրինության տակ, որոնք կարող են ինչ-որ կերպ գեներացնել դրանք: Պատահական չէ, որ կոալիցիայի մասին խոսակցությունը նախորդում է ընտրություններին, ոչ թե հաջորդում դրանց, ինչպես լինում է սովորաբար: Բանն այն է, որ ընտրությունների արդյունքում իշխանություն է ձևավորվում, իսկ Հայաստանի իշխանությունը պետք է լինի հենց այն գեներացիայի արդյունք, որ կարձանագրվի յուրացված ռեսուրսների հերթական վերաբաժանման միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում