Չինաստանի մայրաքաղաքի ճանապարհներին խցանումները յուրաքանչյուր վարորդի համար տարեկան մոտ 8 հազար յուան (մոտ 1126 դոլար) են արժենում, գրում է China Daily թերթը:
Տվյալների համաձայն՝ Պեկինում մեքենայով աշխատավայր հասնելը միջինը տևում է 52 րոպե: Ընդ որում՝ մինչև աշխատավայր ճանապարհի միջին երկարությունը կազմում է 19,2 կմ: Այսպիսով՝ Պեկինի վարորդներն ավելի շատ դրամական միջոցներ են կորցնում` սպասելով խցանումներում:
Պեկինից հետո ցուցակում են Գուանչժոու, Շենչժեն և Շանհայ քաղաքները, որտեղ ավտոմեքենաների տերերը տարեկան միջինը կորցնում են 6,324-ից մինչև 7 հազար յուան:
Պեկինում գրանցված է 5,6 միլիոն ավտոմեքենա, որոնց արտանետումները քաղաքի օդի աղտոտվածության հիմնական պատճառներից են:











































