Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել սահմանադրական փոփոխություներին, որոնք հնարավորություն են տալիս գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին ընտրվել պաշտոնում անսահմանափակ թվով։ Այս մասին հայտնում է ASIA-Plus պարբերականը։
Նորմում, որն արգելում է մեկ անձին 2-ից ավելի անգամ ընտրվել պետության բարձրագույն պաշտոնում, բացառություն է արվել «Խաղաղության ու ազգային միասնության հիմնադրի՝ Ազգի առաջնորդի» համար (այդպիսին է Ռահմոնի պաշտոնական տիտղոսը)։
Պատգամավորները փոփոխությունների տեքստն ուղարկել են Սահմանադրական դատարանի դիտարկմանը, որը պետք է եզրակացություն տա օրենսդրությանը նոր նորմերի համապատասխանության վերաբերյալ։ Այնոհետև կնշանակվի ուղղումների ընդունման հարցով համաժողովրդական հանարքվե։
Փոփոխություններով նվազեցվել է նաև նախագահի թեկնածու առաջադրվելու տարիքային շեմը՝ հասցվելով 30-ի, պատասխանատվություն է սահմանվել երեխաների ու ծնողների համար միմյանց առջև։ Տարիքային շեմի իջեցումը Ռահմոնի ավագ որդուն հնարավորություն կտա առաջադրվել նախագահի պաշտոնում։







































