«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր գլխավոր մարզիչը նշանակվելու է առաջիկա 48 ժամերին: Այդ մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆերգյուսնին փոխարինելու գլխավոր հավակնորդները Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու «Էվերթոն»-ը գլխավորող Դեյվիդ Մոյեսն են:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընթացիկ մրցաշրջանից հետո Ալեքս Ֆերգյուսոնն ավարտելու է իր մարզչական կարիերան:








































