Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Իշխանության բարի կամքով ԲՀԿ-ն գումար բաժանեց և այդքան տոկոս ստացավ. Պետրոս Մակեյան

Իշխանության բարի կամքով ԲՀԿ-ն գումար բաժանեց և այդքան տոկոս ստացավ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին և դրանից հետո մանդատները վայր դնելու մասին խոսակցություններին:

Պետրոս Մակեյանը նշեց, որ մանդատները չվերցնելու հարցը, որն այսօր ակտիվ քննարկումների առարկա է դարձել, բարձրացավ նաև խորհրդարանական ընտրություններից հետո: «Ինչո՞ւ վերցրեցին այդ մանդատները, իմաստ չկա, անելիք չկա: Ստեղծված իրավիճակում ճիշտ կլինի, որ ԱԺ մանդատներից հրաժարվեն բոլոր ուժերը և ավագանու կազմում ստացած մանդատները ևս չվերցնեն: Միայն այս դեպքում երկրում կարող է իրավիճակ ստեղծվել, հակառակ դեպքում միայն մանդատներից հրաժարվելը, վերցնել-չվերցնելը ոչինչ չի փոխի, որովհետև Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը չօգտվեց իր մանդատներից, որը որևէ բան չփոխեց:

Եթե ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, ԲՀԿ-ն, որն իրեն այլընտրանք է համարում, իրենց պատգամավորական մանդատները վայր դնեն, շատ բան կփոխվի, քաղաքական նոր իրավիճակ կստեղծվի, բայց ավագանու մանդատներ չվերցնելով բան չի փոխվի»,- նշեց Պետրոս Մակեյանը:

Անդրադառնալով բուն ընտրություններին՝ նա ասաց, որ պետք է էլի արձանագրել, որ ԲՀԿ-ն իշխանական դաշտում է: Ըստ նրա՝ կար ժամանակ, երբ իշխանությունները պահում էին հաճախորդներ իրենց համար, իսկ հիմա իշխանության հաճախորդն է հաճախորդ պահում:

«Հիմա իշխանության հաճախորդ ԲՀԿ-ն պահում է հաճախորդ, որն էլ ՀԱԿ-ն է, ցավոք սրտի: Այս ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն հնարավորություն չունի այլ դաշտում խաղալու: ԲՀԿ-ն ընտրակաշառք բաժանեց, բայց դա արեց իշխանության բարի կամքով, այդքան տոկոս ստացավ ՀՀԿ-ի բարի կամքով, որն էլ ապացուցում է իմ ասածը: Բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որին, ցավոք սրտի, մասնակցում է նաև ՀԱԿ-ը, ևս իշխանության ծրագիրն է»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Նա նշեց, որ այս ընտրություններում Երևանը կարող էր ընդդիմադիր քաղաքապետ ունենալ, եթե միավորվեին իսկապես ընդդիմադիր ուժերը: Դա, նրա համոզմամբ, կարող էր քաղաքական իրավիճակ փոխել երկրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում