Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու ռազմավարական համագործակցության հարցեր։ Կողմերը ցանկություն են հայտնել խորացնել Վրաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը։
Ադրբեջանը Վրաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է՝ Թուրքիայից հետո։









































