Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերին կարծում է, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը շատ կարևոր է թիմի համար: Թերիի խոսքերով՝ «Չելսի»-ի հաջողությունները պայմանավորված են ռուս գործարարի կատարած աշխատանքով:
««Չելսի»-ն անհնար է պատկերացնել առանց Աբրամովիչի և նրա ներդրումների: Նա իսկապես սիրում է ակումբը և արել է հնարավոր ամեն բան ազգային առաջնությունում և ՉԼ գավաթի խաղարկությունում հաջողության հասնելու համար»,- հայտարարել է Թերին:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկատվության՝ լոնդոնյան թիմը հաջորդ մրցաշարում կգլխավորի Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Թերին ավելի վաղ նշել էր, որ պորտուգալացի մասնագետը հետաքրքրվում է թիմում տեղի ունեցող իրադարձություններով և շփվում է ֆուտբոլիստների հետ:









































