Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի արտաքին տրանսֆերների հարցով պատասխանատու Էրդալ Թորունօղուլլարը հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն իրենց ակումբում կխաղա արդեն հաջորդ մրցաշրջանից: Այդ մասին գրում է «Հուրիեթ» պարբերականը, որը հայազգի ֆուտբոլիստին անվանում է «Հայաստանի Մեսսի»:
«Օզբիլիսի հետ կապված կարևոր ծրագրեր ունենք հաջորդ մրցաշրջանում: 6 ամիս ժամկետով նրան վարձակալության հիմունքներով կտրամադրենք «Ռայո Վալեկանո»-ին: Առաջիկա մրցաշրջանում արդեն «Բեշիքթաշ»-ի մարզաշապիկով նա ցույց կտա, թե ինչպիսի խաղացող է»,- ասել է Թորունօղուլլարը:
«Բեշիքթաշ»-ը միանգամից կիսապաշտպանին վարձակալական հիմքունքներով տրամադրելու է իսպանական «Ռայո Վալեկանո»-ին, որն Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է երկար ժամանակ: Պատճառը կիսապաշտպանին խաղային պրակտիկա տրամադրելն է: Բացի այդ, նշվում է, որ «Բեշիքթաշ»-ն Օզբիլիսին դիտարկում է որպես Գյոքհան Տերեին փոխարինող, որը մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը:


































