«Շաամ Թայմզ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի մի շարք գյուղեր, որոնց թվում է նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակչությունը զինված ահաբեկչական խմբավորումների պատճառով գյուղից արդեն 4 տարի է` հեռացել է: Այս մասին փոխանցում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:
Հայաբնակ Ղնեմիեում է գտնվում հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1875 թվականին տեղի բնակչության կողմից: Սակայն տեղացի մեծահասակների վկայություններով` 1875-ը համարվում է վերանորոգման թվականը, իսկ եկեղեցին շուրջ 300 տարվա պատմություն ունի:
Նախքան պատերազմը Ղնեմիե գեղատեսիլ գյուղում կազմակերպվում էին սիրիահայ միությունների տարեկան ճամբարներն ու արշավները:








































