Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը և Ֆերդինանտ Կարապետյանը հունվարի 22-ին մեկնարկում են Կուբայում անցկացվող Գրան Պրիում:
Այն օլիմպիական վարկանիշային մրցաշար է: Հայ ձյուդոյիստները մրցատեղի են մեկնել մարզիչ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ:
Կուբայի մայրաքաղաք Հավանայում անցկացվող մրցաշարը տեղի կունենա հունվարի 22-23-ը:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի








































