Լեհաստանում շարունակվում է շախմատի 2013թ. անհատական առաջնությունը:
Երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, ով 2 տուրերից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարների թվում էր, կրեց իր առաջին պարտությունը: Տիգրանը սև խաղաքարերով զիջեց ֆինն Տոմի Նիբակին:
Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով միավորը կիսեց Վրաստանը ներկայացնող Մերաբ Գագունաշվիլու հետ: Սերգեյ Մովսիսյանը ևս պարտիան ավարտեց խաղաղությամբ: Մովսիսյանի մրցակիցն էստոնացի Կաիդո Կուլաոտսն էր:
Գաբրիել Սարգսյանի ռումինացի հակառակորդն անզոր էր մեր գրոսմայստերի դեմ պայքարում: Սարգսյանը Միրչա Պարլիգրասին հաջողության հանսելու ոչ մի հնարավորություն չտվեց:
3 տուրերից հետո մեր հավաքականի շախմատիստները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ՝
29. Գաբրել Սարգսյան – 2.5 միավոր
69. Սերգեյ Մովսիսյան – 2
71. Տրիգրան Պետրոսյան – 2
74. Վլադիմիր Հակոբյան – 2

































