Վենեսուելայի նավթարդյունահանման հարցերով նախարարը խնդրել է Էկվադորին, Ալժիրին ու Ռուսաստանին օգնել ՕՊԵԿ-ի արտահերթ նախարարական հանդիպման կազմակերպման հարցում։ Այս մասին հայտնում է Prensa Latina-ն։
«Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում»,- հայտարարել է Էուլոխիո դել Պինոն։ Դեկտեմբերի նիստի արդյունքներով՝ ՕՊԵԿ-ը հրաժարվել է նվազեցնել արդյունահանման քվոտաները։ Կարտելի առաջիկա հանդիպումը ծրագրված է հունիսին։ Կարակասն առաջարկում է հանդիպումն անցկացնել փետրվարին և քննարկել նավթի նվազող գներին աջակցելու ռազմավարությունը։
Նավթի վաճառքը կազմում է Վենեսուելայի՝ արտահանումից ստացված եկամտի 90 տոկոսը։ 2014-ի ամռանից սկսած՝ նավթի գներն ընկել են գրեթե քառակի՝ 115 դոլարից հասնելով 30 դոլարի:







































