Գերմանիայի մի շարք երկրամասերում փախստականները պետք է իշխանություններին հանձնեն իրենց գումարները, եթե դրամական միջոցների չափը գերազանցում է որոշակի սահմանը: Այս մասին Bild պարբերականին տված հարցազրույցում ասել է Բավարիայի ներքին գործերի նախարար Յոախիմ Հերմանը:
«Այն անձինք, ովքեր հավակնում են փախստականի կարգավիճակ ստանալ ճամբար ժամանելուն պես, պետք է հանձնեն փողերը, արժեքավոր իրերն ու փաստաթղթերը»,-ասել է նախարարը:
Փախստականների մոտ թողնում են 750 եվրո: Բադեն Վյուրտենբերգում այդ գումարը կազմում է 350 եվրո, Գեսենում՝ 200: Այս տարբերությունները բացատրվում են նրանով, որ սոցիալական ապահովության հարցերը գտնվում են դաշնային հողերի վերահսկողության ներքո:
Առգրավված միջոցները հետագայում հաշվի են առնվում սոցիալական օգնություն վճարելիս: «Ովքեր հավակնում են ապաստան ստանալ, մինչև նպաստ ստանալը պետք է ապրեն սեփական կուտակումներով»,- հայտարարել է օտարերկրացիների ինտեգրման հարցերով Գերմանիայի կառավարության լիազոր անձ Այդան Էզոգուզը:









































