ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունները, որոնք նախատեսված են 2016-ի հունվարին, անուղղակի կլինեն: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Առաջին հանդիպումն անուղղակի կլինի: Չի լինի իրավիճակ, երբ նրանք բոլորը նստեն մեկ սեղանի շուրջ, նայեն միմյանց կամ բղավեն միմյանց վրա»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ հունվարի 25-ին Ժնևում մի շարք բանակցություններ կընթանան, սակայն բարդ է նախատեսելը, որ 26-ին և 27-ին բոլոր մասնակիցներն այնտեղ կհասնեն:




































