Խաղողը համարվում է աչքերի հիվանդության համար պրոֆիլակտիկայի միջոց, որը տարեց հասակում արդեն կարող է կուրության պատճառ դառնալ:
Ֆորդեհմի համալսարանի գիտնականները խաղողի մեջ հակաօքսիդանտներ են հայտնաբերել, որոնք աչքերը պաշտպանում են տարիքային թուլություններից: Դա է ապացուցել մկների վրա իրականացված գիտափորձը:
Ըստ փորձագետների` տարեց հասակում տեսողության կորուստը կապված է օքսիդատիվ սթրեսի հետ, ինչից էլ խաղողը պաշտպանում է աչքերը:









































