Ֆրանսիական իշխանությունները ցանկանում են ուժեղացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում, սակայն Սիրիայում հարվածներ հասցնել պետք է ոչ միայն ԴԱԻՇ-ին՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ես կցանկանայի, որ մենք ուժեղացնեինք Ռուսաստանի հետ համագործակցությունն ու համակարգումը՝ ԴԱԻՇ-ի դեմ գործելու նպատակով և ոչ միայն, քանի որ այն մեր թշնամին է»,- ասել է Օլանդը հինգշաբթի՝ ելույթ ունենալով Փարիզում ֆրանսիացի և օտարերկրյա դիվանագետների առջև։
Օլանդի խոսքով՝ Իրաքում և Սիրիայում 2016-ին ԴԱԻՇ-ի դեմ հարվածների ինտենսիվությունը կմեծացվի։










































