ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «պարզապես կնստի ու լաց կլինի» այս տարի ավագ դստեր՝ Մալիայի ավարտական հանդեսին՝ հայտնում է People-ը։ Նման հայտարարություն է պետության ղեկավարն արել Դեթրոյթում լանչի ժամանակ։
Օբամայի խոսքով՝ զգացմունքները կհեղեղեն իրեն, և ինքը չի կարողանա ելույթ ունենալ՝ առանց արտասվելու։ Ինչպես հայտնել է ԱՄՆ նախագահը՝ ինքը «պարզապես կնստի ու կլացի»։
Մալիա Օբաման ներկայումս սովորում է Վաշինգտոնի Sidwell Friends դպրոցում։









































