Մոտ ապագայում ԱՄՆ-ի համացանցային խանութներին կստիպեն վաճառքի համար հարկեր վճարել: Նոր օրինագիծն արդեն հաստատվել է Սենատի կողմից: Այժմ այն կուղարկվի ներկայացուցիչների պալատ՝ իրավաբանական հանձնաժողովի քննարկմանը: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Օրինագիծը թույլ կտա առցանց վաճառքից հարկեր գանձել, եթե նույնիսկ վաճառողը ֆիզիկապես ներկայացված չէ այն նահանգում, որտեղ տեղի է ունեցել վաճառքը: Տարբեր նահանգներում հարկերի չափը կարող է տատանվել 1 տոկոսից մինչև 10-ի սահմաններում՝ կախված ապրանքի գնից: Նախկինում առցանց վաճառք իրականացնողները օգտվում էին հարկեր չվճարելու արտոնությունից: Դա համացանցային վաճառքի մրցակցային առավելություններից գլխավորն էր:








































