«Հայկական վերածնուն» հասարակական-քաղաքական միավորման մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը: Նիստում որոշում է կայացվել ս.թ. փետրվարի 20-ին անցկացնել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը:
Նիստում նաև լայն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցերի:
Լուսանկարը՝ Photolure-ի











































