US News and World Report-ի վերլուծաբանները պատրաստել են աշխարհի լավագույն երկրների վարկանշային ցուցակը, որը գլխավորում են Գերմանիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան և Ավստրալիան: Ցուցակը ներկայացված է US News and World Report-ի կայքում:
Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:
Ցուցակում Ռուսաստանը 24-րդ տեղում է՝ Պորտուգալիայի և Իսրայելի միջև:
Ցուցակում ընդգրկվել է 60 երկիր:
Վերլուծաբանները նկատի են ունեցել 9 չափանիշ՝ զբոսաշրջություն, նորարարություններ, որքանով բաց է բիզնեսի համար, պետության սոցիալական աշխատանքը, պատմական ժառանգությունը, զինված ուժերը, մշակույթը, տնտեսության աճը, կենսամակարդակը:









































