ԱՄՆ արևելյան Դելավեր նահանգի Սենատը երեքշաբթի օրենսդիրների 12 կողմ և 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է միասեռ ամուսնությունները թույլատրող օրենք: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Նահանգապետ Ջեք Մարկելը մոտ ժամանակներս կստորագրի օրենքը: Միասեռ զույգերը կարող են ամուսնություն գրանցել արդեն այս տարվա հուլիսի 1-ից:
Երեք ժամ տևած քննարկումների ժամանակ հանրապետականները դեմ են հանդես եկել:
Դելավերը վերջին մեկ տարում միասեռ ամուսնությունները թույլատրած 5-րդ նահանգն է: Օրեր առաջ էլ միասեռ ամուսնություններն օրինականացրել էր Ռոդ Այլենդը: 2012-ի նոյեմբերին այդ ամուսնությունները հավանության էին արժանացել Մեն, Մերիլենդ և Վաշինգտոն նահանգներում անցկացված հանրաքվեներում: