Վենեսուելայի ընդդիմությունը երկրորդ բողոքն է ներկայացրել ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այս անգամ խոսքն ընտրությունների արդյունքները մասամբ չեղյալ հայտարարելու մասին է: Պահանջվում է չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքներն այն ընտրատեղամասերում, որտեղ գրանցվել են ընտրախախտումներ: Խոսքը մոտավորապես 2.3 մլն քվեի մասին է՝ ասել է ընդդիմադիր կուսակցությունների միավորման «Դեմոկրատական միության» գործադիր քարտուղար Ռամոն Ավելեդոն:
«Մեր փաստարկներն այնքան լուրջ են, ծանրակշիռ և հիմնավորված, որ մենք հույս ունենք դրանցով դուրս գալ միջազգային ատյաններ»,- ասել է Ավելեդոն:










































