ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բացառում Իրանի հետ բանակցությունների անցկացումը հրթիռային ծրագրի շուրջ, սակայն ամեն ինչ կախված է Իրանի գործողություններից, գրում է gazeta.ru-ն:
«Ես չեմ ուզում բացառել երկխոսությունը, որ հնարավոր է անցկացնել: Մենք պետք է շատ զգույշ լինենք Իրանի պահվածքի վերաբերյալ կանխատոսումներ անելուց: Պետք է սպասել, որպեսզի հասկանանք, թե ինչպես նրանք կպահեն իրենց»,- ասել է նա:
Հունվարի 17-ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ մտցրեց 11 ընկերությունների և մասնավոր անձանց նկատմամբ Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկման ծրագրին աջակցելու համար: Ցանկում ընդգրկվել են Իրանի 6 քաղաքացի, Չինաստանի 1 քաղաքացի, ԱՄԷ երկու և ՉԺՀ մեկ ընկերություն:









































