Սիրիայի շատ շրջաններում այս գիշեր անջատվել են համացանցն ու միջազգային կապը: Այս մասին հայտարարել է երկրի հեռահաղորդակցության գլխավոր վարչության ղեկավար Բաքր Բաքրը: Նրա խոսքերը մեջբերում է եգիպտական ՄԵՆԱ գործակալությունը:
Նրա խոսքով՝ հասանելիությունն ինտերնետին և ելքը դեպի միջազգային գծեր խափանվել են երեքշաբթի երեկոյան՝ օպտիկա-մանրաթելային մալուխի վնասման պատճառով: Խնդրի լուծման ուղղությամբ ներկայում աշխատանքներ են տարվում՝ ուղղված մոտ ժամանակներս արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը վերականգնելուն:
Ինչպես հայտնում է Syria-news պորտալը, երկրի քաղաքների մեծ մասում անջատված է նաև բջջային կապը:










































