Thursday, 02 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

ՀՀ արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական Փիթեր Այզենվորթին: Հանդիպման նպատակը կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերի քննարկումն էր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք կարևոր քայլեր արդեն ձեռնարկել է, բայց դեռևս բավական աշխատանք կա կատարելու: Դրա իրականացման հարցում նա կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հայտնել ԱՄՆ կառավարության գոհունակությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ աշխատելու համար: Ռիչարդ Միլսը, ներկայացնելով հանդիպմանը մասնակցող ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական Փիթեր Այզենվորթին, նշել է, որ նա Հայաստան է ժամանել համատեղ ջանքերի արդյունքում՝ դեսպանության հրավերով՝ նախարարին հանդիպելու և ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու նպատակով:

Խոսելով հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացման մասին՝ կողմերը կարևորել են քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների դերը՝ կոռուպցիոն երևույթների մասին բարձրաձայնելու և անաչառ տեղեկատվություն տրամադրելու հարցում:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական Փիթեր Այզենվորթը Արդարադատության նախարարության հետ սերտ համագործակցելու և իր փորձն ու գիտելիքը հայ գործընկերների հետ կիսելու պատրաստակամություն է հայտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում