Gallup International-ի՝ «Հույսի և երջանկության համաշխարհային բարոմետր» հետազոտության շրջանակներում Վրաստանն առաջին տեղում է՝ հավաքելով 63 միավոր: Առաջին տասնյակում են նաև Ադրբեջանը (56), Բրազիլիան (45տոկոս), Մոզամբիկը (42 տոկոս), Պերուն (31տոկոս), Հնդկաստանը (27 տոկոս), Սաուդյան Արաբիան (27 տոկոս), Ֆիլիպինները (25 տոկոս):
Բարոմետրն առանձնացնում է այն երկրները, որոնց բնակչությունը տնտեսական աճի հույս ունի: Ցուցակում 54 պետություն է ընդգրկված:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է նաև քաղաքացիների երջանկության մակարդակը: Այս ցուցակում Վրաստանը 14-րդ տեղում է: Կովկասում այս առումով 66 միավոր ունի Ադրբեջանը, 46 միավոր՝ Հայաստանը և 36՝ Ռուսաստանը:








































