Չինաստանում կին նորակոչիկի ուսուցումը միայն բախտի բերմամբ ողբերգությամբ չի ավարտվել: Նրան ցույց էին տալիս, թե ինչպես նռնակ օգտագործել: Այն գրագետ կիրառել աղջիկը չի կարողացել: Այս մասին հաղորդում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը:
Նռնակն ընկել է հենց նրա ոտքերի տակ: Միայն կողքին կանգնած սպայի արագ և որակյալ արձագանքն է փրկել նրա և աղջկա կյանքը: Տղամարդը նրան ծածկել է իր մարմնով և հասցրել մինչև պայթյունը «դուրս թռչել» վտանգավոր գոտուց:












































