Իսրայելի վերահսկողության տակ գտնվող և Սիրիային սահմանակից Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի 4 առևանգված խաղաղապահները Ֆիլիպինների քաղաքացիներ են: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի խաղաղապահ կազմակերպությունների բաժնի ներկայացուցիչ Ժոզեֆինա Հերերոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առևանգման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Յարմուկի նահատակների խմբի» գրոհայինները: «Մենք իրականացրել ենք այս գործողությունը, որպեսզի Յարմուկի դաշտավայրում ապահովենք ՄԱԿ-ի աշխատակիցների անվտանգությունը՝ տարածաշրջանում բախումների և զինված փոխհրաձգությունների ժամանակ»,- ասել են գորհայինները:









































