«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը գրավել է ոչ միայն Եվրոպայի առաջատար ակումբների ուշադրությունը: Հայտնի ամերիկացի ռեպեր Jay-Z-ը պատրաստվում է համագործակցել մարզաշխարհի ներկայացուցիչների հետ` իրեն պատկանող Rock Nation սպորտային գործակալության միջոցով:
Rock Nation-ի հետ համագործակցության առաջին թեկնածուն է Նեյմարը, ով կարող է «Բարսելոնա» տեղափոխվել առաջիկա ժամանակաշրջանում:
Jay-Z-ի ուշադրության կենտրոնում են նաև MMA ներկայացուցիչ Ջոն Ջոնսը, ֆուտբոլիստներ Լուկասն ու Լեանդրո Դամիաոն: Նշենք, որ գործակալության համասեփականատեր է երգչուհի Բեյոնսեն:







































