2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո Երևանի ավագանու ընտրություններն առաջինն էին, որոնց մասնակցեց ՀՅԴ-ն: Հետաքրքիր է դիտարկել, թե փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում ՀՅԴ որդեգրած չեզոք դիրքն ինչպես է անդրադարձել կուսակցության վարկանշի վրա Երևան քաղաքում:
2012 թ. մայիսի 5-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Երևան քաղաքի թիվ 1 ԸՏ (Ավան)` ՀՅԴ-ն ստացել էր 2 հազար 257 քվե, թիվ 2 ԸՏ (Նոր Նորք)` 2 հազար 296 քվե, թիվ 3 ԸՏ (Քանաքեռ-Զեյթուն)՝ 2 հազար 513 քվե, թիվ 4 ԸՏ (Արաբկիր)՝ 2 հազար 204 քվե, թիվ 5 ԸՏ (Դավիթաշեն)՝ 2 հազար 774 քվե, թիվ 6 ԸՏ (Աջափնյակ)՝ 1 հազար 970 քվե, թիվ 7 ԸՏ (Մալաթիա-Սեբաստիա)՝ 1 հազար 963 քվե, թիվ 8 ԸՏ (Մալաթիա-Սեբաստիա)՝ 2 հազար 89 քվե, թիվ 9 ԸՏ (Կենտրոն)՝ 2 հազար 196 քվե, թիվ 10 ԸՏ (Կենտրոն)՝ 2 հազար 169 քվե, թիվ 11 ԸՏ (Շենգավիթ)՝ 2 հազար 21 քվե , թիվ 12 ԸՏ (Շենգավիթ)՝ 2 հազար 16 քվե, թիվ 13 ԸՏ (Էրեբունի)՝ 2 հազար 172 քվե: Ընդհանուր առմամբ, Երևան քաղաքում ՀՅԴ-ն ստացել էր 28 356 քվե:
Իսկ երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: ԿԸՀ նախնական արձանագրության համաձայն՝ 464 տեղամասերի տվյալների արդյունքներով Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջատար է՝ 235 հազար 512 ձայնով (55,89 տոկոս): ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայնով (23,07 տոկոս): Ձայների քանակով երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը` 35 հազար 732 քվեով (8,48 տոկոս): Հայ ազգային կոնգրեսը հավաքել է 18 հազար 499 ձայն (4,39 տոկոս), Հայ hեղափոխական դաշնակցությունը` 15 հազար 999 ձայն (3,80 տոկոս), «Օրինաց երկիրը»` 15 հազար 733 ձայն (3,73 տոկոս), «Առաքելությունը»` 2692 հազար ձայն (0, 64 տոկոս): Ստացվում է, որ ՀՅԴ-ն մեկ տարվա ընթացքում կորցրել է շուրջ 12 հազար ձայն:










































