Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան արդեն ձևավորել է հատուկ կոմիտե, որը մշակում է աշխատակազմի և հենց կազմակերպության բարեփոխումների ծրագիր: Այդ մասին ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը հայտնել է The Hollywood Reporter պարբերականին տված հարցազրույցում` կապված Օսկարի վերջին առաջադրումների սկանդալի հետ: 20 գլխավոր թեկնածուներ առաջադրվել են բացառապես սպիտակամորթ դերասաններ և կինոյի գործիչներ:
Ակադեմիայի բարեփոխումները կտևեն 5 տարի: Սպասվում է, որ ակադեմիայում ավելի շատ կլինեն ազգային փոքրամասնությունների, կանանց և երիտասարդության ներկայացուցիչներ:
Ակադեմիան հիմնադրվել է դեռևս 1929 թվականին: Նրա հիմնական աշխատանքը Օսկարի ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպումն է: Ակադեմիան հիմնադրել է ուսանողական մրցանակ, ինչպես նաև առանձին կինոդրամատուրգների պարգևատրում է Նիկոլ մրցանակով:









































