ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բացարձակ սուտ է այն ինֆորմացիան, որի համաձայն՝ Հայաստանում ուռուցքներից հիվանդացությունը և մահացությունը աշխարհում առաջին տեղում են: Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված թվերին այդ ցուցանիշը չի համապատասխանում:
Արմեն Մուրադյանի հավաստմամբ՝ հումանիտար ճանապարհով Հայաստան է ներկրվել նոր, արդյունավետ դեղամիջոց (Avastin) քաղցկեղի դեմ, բաշխում է կատարվել բոլոր ուռուցքաբանական հիվանդանոցներում:
Մանրամասները՝ տեսանյութում:









































