Հրդեհն ամբողջովին ոչնչացրել է Մարոկկոյի հարավային Տարուդանտ քաղաքում 1528 թվականին կառուցված մեծ մզկիթը: Ինչպես հաղորդել է AFP գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին, հրդեհը բռնկվել է կարճ միացման հետևանքով և արագ տարածվել ողջ շենքով մեկ:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն հանրահայտ մզկիթը, որը հանդիսանում է Մարոկկոյի պատմական հուշարձանը, ամբողջությամբ ավերվել է: Դեպքի վայրում եղել է Տարուդանտ նահանգի նահանգապետը:
Տարուդանտ քաղաքը ծաղկման է հասել Սաադիտների արքայատոհմի ղեկավարման շրջանում: Նրանք Մագրիբի տարածքում ղեկավարել են 1509-1659 թվականներին: Հենց նրանք են քաղաքում կառուցել մեծ մզկիթն ու քաղաքը դարձել իրենց արքայատոհմի մայրաքաղաքը: