Լոնդոնի և Նյու Յորքի բորսանում նավթի համաշխարհային գները կրկին անկում են ապրում։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
WTI թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային NYMEX բորսայում ընկել է 2.74 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 27.68 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների արժեքը ընկել է 1.67 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 28.28 դոլարի։









































