Ամերիկյան ստեղծագործական դուետը դատական հայց է ներկայացրել Վիրջինիայի դատարան, որում կանադացի երգիչ Ջասթին Բիբերին և ամերիկացի երաժիշտ Աշերին մեղադրում են հեղինակային իրավունքները խախտելու մեջ՝ հաղորդում է BBC-ն:
Երաժիշտներ Դևին Քոփլենդը և Մարեյո Օվերթոնը հայցում պնդում են, որ 2010թ. Բիբերի և Աշերի թողարկած Somebody to Love ստեղծագործությունը իրենց երգի գրագողությունն է նույն անվանումով: Քոփլենդի և Օվերթոնի կարծիքով՝ երգերը շատ ընդհանրություններ ունեն, ընդհուպ մինչև ստեղծագործության տեքստն ու կրկներգը:
Երաժիշտների խոսքով՝ իրենք ստեղծագործությունը 2009թ. ներկայացրել են Աշերին, սակայն վերջինս չի պատասխանել: Իսկ 2010թ. նա իր ալբոմի համար ձայնագրում է Somebody to Love երգի դեմո-տարբերակը, իսկ ավելի ուշ Բիբերի հետ ձայնագրում է ստեղծագործության նոր տարբերակը:
Բիբերի կատարմամբ Somebody to Love երգի հեղինակները պաշտոնապես համարվում են երգիչը, Հիթեր Բրայթը և The Stereotypes խումբը: Դրա հետ մեկտեղ Քոփլենդը և Օվերթոնը հայցում ներկայացրել են 19 մեղավորների:











































