Եվրոպական Airbus ավիաշինական ընկերությունը Uber ընկերության հետ համատեղ աշխատում է ուղևորներին ուղղաթիռով տեղափոխելու ծառայության ստեղծման ուղղությամբ: Այն նման կլինի ավտոտրանսպորտի ոլորտում Uber-ի ծառայությանը: Այս մասին հաղորդում է Airbus Group-ը:
Նախագիծը մշակվում է Airbus Group A³ ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակներում:
Ենթադրվում է, որ նման ծառայության օպերատորը կօգտագործի Airbus H125 և H130 ուղղաթիռները:
Նախագծի շրջանակներում կփորձարկվի նոր բիզնես-մոդելը ուղղաթիռային տեխնիկան շահագործողների համար, որը կապահովի հաճախորդների հասանելիությունը ավելի լայն բազային:










































