Քլինթոնի տասնյակ էլեկտրոնային նամակները, որոնք պահպանվել են նրա անձնական փոստում, պարունակել են գաղտնի տեղեկություններ, հայտնում է Fox News-ը՝ հղումով ԱՄՆ հետախուզական համայնքի գլխավոր տեսուչ Չարլզ Մակքալահի փաստաթղթերին:
Տեսուչը մի քանի տասնյակ փաստաթղթեր է գտել, որոնք պարունակում են գաղտնի տեղեկություն: Այդ մասին նա տեղեկացրել է Կոնգրեսին դեռևս հունվարի 14-ին: Քլինթոնը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ 2009-2013 թվականներին ծառայողական էլեկտրոնային նամակագրությունը պահպանել է անձնական փոստային սերվերում:









































