Հունվարի 16-ին կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց հայաստանյան գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում տնտեսվարողները կառավարության ղեկավարին դիմեցին խնդրանքով, որպեսզի նա իր հերթին դիմի Ռուսաստանի Դաշնության կառավարությանը Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման, ինչպես նաև արտադրողների համար ռուբլով գնագոյացման խնդրանքով:
168.am կայքի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը հիշում է՝ կառավարությունը նույն խնդրանքով ամիսներ առաջ դիմել էր Ռուսաստանին, սակայն անարդյունք:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանին է դիմում գործարարների միջոցով, վկայում է դրա թուլության մասին, կարծում է Թունյանը:
ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը մանրամասնում է՝ գործարարների հետ հանդիպում-քննարկումը եղել է վարչապետի նախաձեռնությամբ, կապված ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ:












































