«Սիրիական էլեկտրոնային բանակի» հաքերները երկուշաբթի շարունակել են իրենց ագրեսիվ արշավը՝ կոտրելով The Onion ամերիկյան երգիծական պարբերականի Twitter-ի էջը: Դրանից հետո The Onion-ի աշխատակիցները հայտարարել են տեղեկատվական անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին:
Կիբերանվտանգության հարցերին նվիրված eHacking News տեղեկատվական պորտալի տվյալներով՝ ամերիկացի երգիծաբանների Twitter-ի օգտահաշվում հայտնվել է «Սիրիական էլեկտրոնային բանակի տարբերանշանը» և հաքերների տեղադրած հաղորդագրություններն ու լուսանկարները: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Սիրիային ավիահարածի համար, որն նրա տարածքին հասցրել է Իսրայելը՝ հայտարարելով, որ Սիրիան խանգարել է իսրայելական հրթիռներին»,- AFP գործակալությունը մեջբերում է թվիթներից մեկը:
Գործակալությունը դժվարանում է ասել՝ իրականում The Onion-ի օգտահաշիվը կոտրվե՞լ է, թե՞ պարբերականի աշխատակիցներն այդ կերպ խաղարկում են իրականացրել:








































