Հյուսիսային Կորեայում պատրաստել են ոգելից խմիչք, որը, այդ երկրի մասնագետների խոսքով, խումհար չի առաջացնում։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով The Pyongyang Times-ին։
Koryo Liquor անվանումն ստացած խմիչքի գաղտնիքը բարձրորակ ժենշենն է և բոված բրինձը, որը բաղադրիչների քանակով փոխարինում է շաքարին:
Ինչպես նշված է հրապարակման մեջ, նման զուգակցումը «բարձր է գնահատվել փորձագետների և սպառողների կողմից, քանի որ խմիչքը շատ նուրբ է և խումհար չի առաջացնում»:
Հյուսիսկորեացի մասնագետների մշակած խմիչքի թնդությունը տատանվում է 30- 40 աստիճանի սահմաններում։











































