Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) տիեզերագնաց Թիմ Պիկը ցուցադրել է, թե ինչպես կարելի է անկշռության պայմաններում սուրճ պատրաստել։ Համապատասխան տեսանյութը տեղադրվել է YouTube վիդեոհոսթինգում՝ ESA-ի պաշտոնական ալիքում։
Դրանում երևում է, որ անկշռության պայմաններում սուրճ պատրաստելու գործընթացը տարբերվում է Երկիր մոլորակի վրա այն պատրաստելու գործընթացից։ Մասնավորապես, տիեզերագնացներին դրա համար չի պահանջվում ո՛չ սրճեփ, ո՛չ թեյնիկ։ Սուրճը գտնվում է հատուկ փաթեթի մեջ, և դրա պատրաստումն ավարտելու համար պարզապես անհրաժեշտ է ջուր ավելացնել։









































