Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի անվտանգության ուժերը ականազերծման աշխատանքներ են սկսել Սիրիայի հետ սահմանին։ Խոսքը Ջերաբլուս-Ազեզ հատվածի մասին է, որը Սիրիայում գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ։
Այն սահմանակից է Գազիանթեփ նահանգի Քարքամըշ շրջանին, ուր առկա է նաև սահմանային անցակետ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերի ականազերծման միջոցներն այսօր առավոտյան սկսել են սահմանին մոտ ընկած շրջանում ականների մաքրման աշխատանքներ։
Թուրքիան վաղուց է հայտարարում Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ձևավորելու մասին, որը պետք է իրականացվի Հալեպի նահանգի Ջերաբլուսի շրջանում։









































