Նյու Յորքի բնակիչներից մեկն իր աղջկա համար շարֆ-ջերմաչափ է պատրաստել: Նա նաև համացանցում դրա պատրաստման մանրամասն ցուցումներ է հրապարակել, հայտնում է rosbalt.ru-ն:
Գործվածքի ներսում կան՝ Adafruit Flora միկրոհամակարգիչ՝ հիմնված Arduino հարթակի վրա, Adafruit NeoPixel RGB լուսադիոդային ինդիկատորներ, նաև խոնավության և ջերմաստիճանի տվիչներ, որոնց միջոցով համակարգիչը եղանակային ներկա պայմանների մոնիթորինգ է անում:
Տվիչների ցուցումները երևում են բարձր տեխնոլոգիական շարֆի իմպրովիզացված ջերմաչափի վրա:










































