Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը մտադիր է օգնել ձեռնարկատերերին, որպեսզի արագացնի եվրաինտեգրման գործընթացը։ Այդ մասին Թբիլիսիում անցկացված «Լիդերների ֆորումի» ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումը մեր արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն է։ Կարծում եմ, որ ձեռնարկատերերին խթանելու ճանապարհով մենք կարող ենք վերափոխել Վրաստանը։ Կառավարությունն օգնելու է սկսնակ գործարարներին։ Սկսնակ բիզնեսին խթանելու համար մենք սկսում ենք նոր ծրագրեր։ Մենք լուրջ ռեսուրսներ ու էներգիա ենք ծախսելու բիզնեսի աջակցման ու նորարարական գաղափարներով երիտասարդ անձանց խթանելու համար»,- ասել է նա։








































