Աշխարհի ամենատարեց տղամարդը երեկ մահացել է 112 տարեկանում, ճապոնական Նագոյա քաղաքի հիվանդանոցում։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Հանգուցյալ երկարակյացին անվանել են Յասուտարո Կոյդե։ Նա ծնվել է 1903 թվականի մարտի 13-ին՝ Ֆուկուի պրեֆեկտուրայում։ Տղամարդը հոսպիտալացվել էր՝ կապված սրտի քրոնիկ հիվանդության հետ։
Ճապոնիայի ամենատարեց տղամարդը ներկայում համարվում է Տոկիոյում բնակվող 111-ամյա Մասամիցու Յոսիդան։




































