Ամերիկյան Apple կորպորացիան հայտնել է իր App Store էլեկտրոնային խանութում հավելվածների գները բարձրացնելու մտադրության մասին՝ հայտնում է 9to5Mac պորտալը:
Մասնավորապես, գները կբարձրանան Ռուսաստանում, Կանադայում, Իսրայելում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում և ՀԱՀ-ում:
Հավելվածների գները և գնումները հավելվածների ներսում կթանկանան առաջիկա 72 ժամվա ընթացքում: Դրանք կաճեն միջինը 20-25%-ով:
Apple-ը մշակողներին նամակներ է ուղարկել, որոնցում զգուշացրել է գների աճի մասին՝ հայտնում է rbc.ru-ն: Նամակում ասվում է, որ արժույթի փոխարժեքի փոփոխության ժամանակ ընկերությունը երբեմն փոխում է գներն App Store-ում:









































